ԳՈՒՐԳԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում, 1940-ի հունվարի 6-ին։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, իսկ տասներորդ դասարանն ավարտել է Մինգեչաուրի թիվ 2 ռուսական միջնակարգ դպրոցում։ 1967-ին ավարտել է Բաքվի կապի էլեկտրատեխնիկումը` ավտոմատ հեռախոսակայանների տեղադրման ու շահագործման գծով։ 18 տարի աշխատել է մարզային կապի ցանցում` ռադիոտեխնիկից հասել է մինչև ավագ ինժեների պաշտոնին։ Ծառայել է Պաշտպանության բանակում, Ներքին գործերի նախարարությունում (այժմ` ԼՂՀ ոստիկանություն)` որպես կապի ինժեներ, Ստեփանակերտի քաղաքային էլեկտրացանցի կապի բաժնում։
Տպագրվել է <<Ստեփանակերտ>>, <<Ակունք>>, <<Ջրաբերդ>> և այլ թերթերում։